-
12.12.2017|
01:23
...թե ճիշտ է, «ՕՐՕ» դաշինք այլևս գոյություն չունի, այնուհանդերձ, նրա բաղկացուցիչները հույսները չեն կտրել, որ ԵՄ համաձայնագրի ֆոնին ներքաղաքական զարգացումներ տեղի կունենան, ավելին` չեն բացառել պայթյունը ղարաբաղյան ճակատում:
-
08.12.2017|
03:26
...թե բավականին հետաքրքիր է «ստացվել» Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ացումը: Հայաստան վարչապետության եկած Կարապետյանը ոչ միայն չի ցանկացել անդամակցել ՀՀԿ-ին, որպես կաստայացած օրգանիզմի, այլև աշխատանք է տարել սեփական կուսակցությունն ստեղծելու ուղղությամբ:
-
05.12.2017|
09:30
...թե Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի միջով «սև կատուն» անցել է ապրիլյան ընտրություններից անմիջապես հետո. մինչ այդ Արգամիչն ամեն երեկո, ինչպես այսօր Իշխան Զաքարյանն ու Խաչատուր Սուքիասյանը, գնում էր «այգի» (Ծառուկյանի հայտնի Առինջի այգին), ջան ասում, ջան լսում:
-
01.12.2017|
09:51
...թե մինչ ՌԴ-ԱՄՆ-Իրան-Իսրայել առանցքում քննարկում են Սիրիայի քաղաքական ապագայի հարցը` դաշնություն, թե համադաշնություն, հայաստանյան օլիգարխների մոտ, որոնք զբաղվում են շինարարական լուրջ գործունեությամբ, «խոր» սպասում է:
-
28.11.2017|
13:33
...թե ոչ միայն ստուգումներ են Ծառուկյանի «Մուլտի գրուպ» ձեռնարկություններում, այլև տևական ժամանակ է (երբ Կարեն Կարապետյանը հրապարակավ բողոքեց «Հյուսիս-Հարավի» աշխատանքների որակից և տեմպերից), ինչ «Հյուսիս-Հարավ» շինարարությունն սպասարկող, Ծառուկյանի ընկերություններին պատկանող շինտեխնիկան «հեռացվել», տեխնիկայի «իրավունքը» տրվել է այլ ընկերության:
-
24.11.2017|
05:43
...թե ռուսական «Звезда» հեռուստաալիքի հայտնի զրպարտանքը շատ «ծալքեր» ունի: Երբ Սեյրան Օհանյանն ընդդիմացավ և խոստացավ ընտրություններում հաղթել ու վերջ դնել նաև իր ձեռամբ հիմք դրած իշխանական արատավոր բարքերին, այդ օրերին նա հզոր հենարան ուներ Ռուսաստանում: Ասում են՝ նրան նեցուկ էր Սերգեյ Շոյգուն:
-
21.11.2017|
11:18
...թե բարձրագույն որակավորման հանձնաժողովի` ԲՈՀ-ի գլխին սև ամպեր են կուտակվում: Նոր մշակվող նախագծի համաձայն այս կառույցն արդեն անիմաստ է դառնում: Սակայն իրականում օրենքի ծնունդն այդքան էլ գիտության հանդեպ վերաբերմունքով չի պայմանավորված: Կա շատ հին «վերք»:
-
17.11.2017|
10:00
...թե Երևան ժամանած ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չեն թաքցրել իրենց խոր «երջանկությունն» ու «գոհունակությամբ են արձանագրել փոփոխությունները:
-
14.11.2017|
10:08
...թե սև-մութ ամպեր են կուտակվել Արամ Սիմոնյանի գլխին, և չի բացառվում է, որ, 2018-ին ընդառաջ, նա ևս հրաժեշտ տա պաշտոնին:
-
10.11.2017|
10:08
...թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հարաբերություններն այն չեն ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարության վերնախավի, այլև ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ: